Մեքենան ընկել է ջրատարը
Օգոստոսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ- 21130» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
