Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Էջմիածնում
25.08.2020 12:30
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության, Վաղարշապատի և Ստեփանավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Էրիկ Ի.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Էրիկ Ի.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: