Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածնում
27.09.2021 11:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 25-ին Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցից բերման են ենթարկել 20-ամյա Արամայիս Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: