Էջմիածնում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները
Մարտի 1-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի և մարզային վարչության ենթակա այլ ստորաբաժանումների ծառայողները Էջմիածնում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել են մի շարք կասկածելի մեքենաներ, հայտնաբերվել են մահակներ, դանակներ, ատրճանակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։