Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ
02.08.2013 13:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 1-ին, ժամը 23.00-ին, Էրեբունու 4-րդ զանգվածի 38/24 հողակտորի մոտից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 1-ին, ժամը 20.50-ին, Ռոստովյան փողոցից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: