ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու ոստիկանները բացահայտեցին զբոսաշրջիկին կողոպտելու դեպքը

11.04.2022 17:53 Կողոպուտ

Ապրիլի 8-ի գիշերը, ժամը 01.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժին դիմած օտարերկրացի 28-ամյա երիտասարդը հաղորդում է տվել, որ ժամը 23.10-ին Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձն իր ձեռքից հափշտակել է 20 հազար դրամ ու փախել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների օպերատիվ արձագանքի և ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց անհայտ անձի ինքնությունը։ Հաղորդումն ընդունելուց մեկուկես ժամ անց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը, որ Արզնի գյուղի բնակիչ է, հայտնաբերվեց Նար-Դոսի փողոցում, բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: