ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու քրեական հետախույզները հետախուզվողների են հայտնաբերել

Էրեբունու քրեական հետախույզները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Նուբարաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 47-ամյա Արմեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների և Էրեբունու վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Աճառյան փողոցից բերման է ենթարկվել 40-ամյա Վարուժան Հ.-ն, որը փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: