Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Նոյեմբերի 2-ին, ժամը 09.25-ին, ոստիկանություն էր զանգահարել Նոր Արեշի մի բնակիչ և հայտնել, որ ժամեր առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով ավտոպահեստամասերի իր խանութի դրամարկղից գողացել են փող:
Մեկնել էր ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գավառ քաղաքի բնակիչ 18-ամյա մի երիտասարդ, որը նոյեմբերի 6-ին բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանները նաև պարզել են, որ նա մենակ չի եղել:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս երկուսի ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: