Էրեբունու ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
13.10.2021 11:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Գարեգին Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Մայիս Գ.-ն, որը սեպտեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մայիս Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: