Էրեբունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ազատամարտիկների փողոցում
17.12.2021 11:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 16-ին Ազատամարտիկների փողոցից բերման են ենթարկել 57-ամյա Լուքսեն Ս.-ին, որը մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 118-րդ (Ծեծը) և 176-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: