Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտեցին հացատանը կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Էրենունու բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքը տեղի էր ունեցել հաղորդումից հինգ օր առաջ։ Էրեբունիում գտնվող հացատներից մեկից բջջային հեռախոս է գաղտնի հափշտակվել։ Բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան օպերատիվ միջոցառումներ, պարզեցին գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, տվեց խոստովանական բացատրություն ու վերադարձրեց գողացված հեռախոսը։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: