Էրեբունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արին-Բերդի փողոցում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին Արին-Բերդի փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Ռադիկ Ա.-ն, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ (Կաշառք տալը) և 34-268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձը՝ առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: