Էրեբունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Սարի թաղում
25.03.2021 13:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 24-ին Սարի թաղի 11-րդ փողոցից բերման են ենթարկել Մանուկ Գ.-ին, որը մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մանուկ Գ.-ն ներկայացվել է պրոբացիոն ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: