Էրեբունու ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 4-ին Նոր Խարբերդի 11-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 30-ամյա Գարիկ Խ.-ին, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 4-ին Նուբարաշենի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 36-ամյա Արտյոմ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: