Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Մայիսի 21-ին, ժամը 08.30-ին, Արմավիր քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ գիշերը, օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպելի» սրահից գողացել են բջջային հեռախոս՝ պատճառելով 80 հազար դրամի վնաս:
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ: Հունիսի 17-ին նա ներկայացել է բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: