Ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին, իսկ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
30.03.2016 10:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 25 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արամ Ն.-ին, ով մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Էդգար Խ.-ն, ով մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: