Ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 45 փամփուշտով
Մի քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Քվանտ» վարժարանի մոտ փամփուշտ և պահունակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի զննությամբ հայտնաբերել է ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
