Ընդդեմ ապօրինի թմրաշրջանառության
15.11.2016 10:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Էստոնական փողոցի թիվ 5 շենք մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1963 թ. ծնված Մարտիկ Ս.-ին, որը նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: