ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Արցախյան ազատամարտում զոհված ռուս կամավորականներ Դմիտրի Մոտրիչի մորը` Լյուբով Մոտրիչին, և Իլյա Կուլիկի այրուն` Ելենա Կուլիկին, ինչպես և ազատամարտիկների սխրանքի մասին պատմող «Կամավորրը» ֆիլմի հեղինակ Աննա Թովմասյանին:
Հյուրերին ուղեկցում էին գրող, հրապարակախոս Զորի Բալայանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները:
Հանդիպման  ընթացքում Վլադիմիր Գասպարյանը խոսելով Ազատամարտի տարիներին կոփված զենքի եղբայրության մասին` կարևորեց հատկապես հոգևոր զինակցության նշանակությունը և Աստվածաշունչ մատյաններ նվիրեց հյուրերին:
Այնուհետև ոստիկանության նիստերի դահլիճում հատվածներ ներկայացվեցին Զորի Բալայանի «Դժոխքի ու դրախտի միջև» գրքից, ինչին հաջորդեց «Կամավորը» ֆիլմի դիտումը:
Կինոդիտումից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը տվեց Զորի Բալայանին, որն անդրադառնալով Ազատամարտի մի շարք դրվագների` մասնավորապես կարևորեց ոստիկանության դերը թշնամուն դիմակայելու և հաղթանակի կերտման գործում:
Իրենց ելույթներում հայ-ռուսական բարեկամությանն ու համագործակցության հեռանկարներին, Արցախյան ազատամարտում ռուս կամավորականների դերին, զոհված ազատամարտիկների հիշատակի հավերժացման կարևորությանն անդրադարձան Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, Ելենա Կուլիկը, Աննա Թովմասյանը:
Հանդիպման ավարտին հրապարակվեցին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանները` Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության և արիության համար, ինչպես և ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ Դմիտրի Մոտրիչին և Իլյա Կուլիկին հետմահու «Խիզախության համար» մեդալներով պարգևատրելու մասին, իսկ Զորի Բալայանն ու Աննա Թովմասյանը պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով: