ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

27.09.2014 19:06 Միջոցառումներ
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

Օրերս աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության բասկետբոլի կենտրոնական ակումբի «Դինամո» մարզական ընկերության պատվիրակությունը՝ ակումբի պատվավոր նախագահ, օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Եվգենի Գոմելսկու գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Մոսկվայի «Դինամո» մարզական ընկերության նախագահ, մեր հայրենակից Գոռ Խեչոյանը և ՌԴ բասկետբոլի կենտրոնական ակումբի «Դինամո» մարզական ընկերության նախագահ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Սերգեյ Սկորոչկինը:
Սեպտեմբերի 27-ին պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: