Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում
27.12.2012 19:28
Ընդունելություններ
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնությունում Ալժիրի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Շերգիին և Ալժիրի Հանրապետության նախագահի հատուկ հարցերով խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառային, ով համակարգում է անվտանգության ոլորտի և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները:
Ողջունելով հյուրին՝ Հունան Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանության կառուցվածքը, գործառույթները, համակարգի բարեփոխման գործընթացները:
Կողմերը հույս հայտնեցին, որ երկու երկրների ոստիկանական մարմինների համագործակցությունն արդյունավետ կլինի և կընդգրկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները:
Հանդիպումն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում: