ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդունելություն ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պետի հրամանի, նաև ոստիկանության մարզային վարչություններում քաղաքացիների ընդունելության կազմակերպման գրաֆիկի պահանջների համաձայն՝ մարտի 30-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղի ունեցավ բնակիչների ընդունելություն: Այն ոստիկանության պետի անունից անցկացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցում էին ոստիկանության պետի ռեֆերենտն ու ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ղեկավար կազմը:
Քաղաքացիները ներկայացրին ինչպես ոստիկանության իրավասությանը վերաբերող առաջարկներ և խնդիրներ, այնպես էլ այլ հարցեր: Առաջարկների մի մասը վերաբերում էր համայնքային ճանապարների գծանշումները փոխելուն, ինչը առավել կկանոնակարգի ճանապարհային երթևեկությունը: Առաջարկություն ներկայացվեց նաև հիշյալ ճանապարհներում տեղադրել արագաչափ սարքեր:
Վերոհիշյալ, ինչպես նաև քաղաքացիների ներկայացրած մյուս առաջարկներն ու խնդիրները ընդունելության ընթացքում դարձան քննարկման առարկա և տրվեցին պարզաբանումներ: Հետագա ուսումնասիրություններ կատարելու համար քաղաքացիներին առաջարկվեց ներկայացնել գրավոր դիմումներ:
Ոստիկանության իրավասությունից դուրս բարձրացված խնդիրների կապակցությամբ ոստիկանության Արմավիրի մարզի ղեկավար կազմին հանձնարարվեց բանակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում տալ լուծումներ: