1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ժան Պիեռ Ռաստելինիի գլխավորած՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց նրանց առաքելության և մարդասիրական գործունեության համար ու կարևորեց համագործակցությունը ոստիկանության աշխատանքը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ու նորովի կազմակերպելու առումով:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց բարեփոխումների ընթացքը՝ նկատելով, որ նպատակը նոր ոստիկանության ձևավորումն է, և ընդգծեց արդի փուլի գլխավոր սկզբունքները, մասնավորապես՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու և ծեծով ու խոշտանգումներով ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկայի բացառումը:
Ժան Պիեռ Ռաստելինին շնորհակալություն հայտնեց գերազանց համագործակցության համար, և նշեց, որ առանց որևէ խոչընդոտի ու դժվարության կատարել են բոլոր այցելությունները և իրականացրել իրենց առաքելությունը:
Գոհունակությամբ ընդգծելով բարեփոխումներն ավարտին հասցնելու ոստիկանության ղեկավարության վճռականությունը և ակնհայտ փոփոխությունները, պատվիրակության ղեկավարը, միևնույն ժամանակ, նկատեց, որ հանդիպումների ընթացքում բողոքներ են եղել որոշ կալանավորներից՝ իրենց հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ չնայած կատարված աշխատանքին, զգալի ճանապարհ կա անցնելու հատկապես ոստիկանների հոգեբանությունն ու աշխատանքի մեթոդները ամբողջովին փոխելու ուղղությամբ և հավաստեց, որ ամեն ինչ արվում է այդ վերափոխությունն առավելագույնս կարճ ժամանակամիջոցում իրականացնելու համար:
Հյուրերը հետաքրքրվեցին նախօրեին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում և այլ հատվածներում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Վլադիմիր Գասպարյանը մանրամասնեց ցուցարարների և ոստիկանության գործողությունները, հետագա  զարգացումները, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացածների վիճակը:
Ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվեցին պատվիրակության անդամների բոլոր հարցադրումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: