Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիների կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես նաև դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 08.06.2018 թ. ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն: Ընդունելության համար Սյունիքի մարզի բնակիչները 08.06.2018թ. ժամը 12:00-ից սկսած կարող են ներկայանալ Կապան քաղաքի Մ.Հարությունյան փողոցի 1 ա հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության վարչական շենք: