ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: 
Ողջունելով  հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց տարբեր երկրների իրավապահների հետ համագործակցության զարգացման նշանակությունը և հավաստեց Հայաստանի ոստիկանության՝ այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Յոգեշվար Սանգվանն անդրադարձավ ոստիկանական կառույցների փորձի փոխանակման անհրաժեշտությանը:
Անդրադառնալով փոխգործակցության սերտացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանցավորությունը սահմաններ չունի, հետևաբար հանցավորության դեմ պայքարը նույնպես պետք է իրականացվի տարբեր երկրների իրավապահ կառույցների գործընկերության ու փոխվստահության հիման վրա, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, կիբերհանցավորության համակարգված հակազդման ոլորտում:
Յոգեշվար Սանգվանը բարձր գնահատեց հայ ոստիկանների աշխատանքը, օրինակ բերելով հասարակական կարգի արդյունավետ պահպանումը, ինչի շնորհիվ Երևանը աշխարհի ամենաանվտանգ քաղաքների շարքում է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: