ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ընդունելություն ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 16-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն, որը, ոստիկանության պետի անունից, իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: Քաղաքացիների հարցադրումները և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՝ դրանից դուրս: Շատերի հարցերը վերաբերվում էին անշարժ գույքի տիրապետման հետ կապված վեճերին, որոնք արդեն քննվել են հետաքննական, նախաքննական ու դատական մարմիններում։ Նրանց պարզաբանվեցին բողոքարկման օրինական հիմքերը, ժամկետներն ու ընթացակարգը: Քաղաքացիների մի մասն էլ ցանկանում էր ծառայության անցնել ոստիկանության համակարգում: Նրանց ներկայացվեց ընդունելության կարգը: Ներկայացվեցին խնդիրներ, որոնց լուծումը տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գործառույթների շրջանակում է։ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց ուսումնասիրել քաղաքացիների խնդիրները և հնարավորինս աջակցել դրանց արագ լուծմանը՝ անկախ իրավասության շրջանակից։