Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
25.06.2018 17:37
Համակարգի լրատու
Հունիսի 22-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն: Ընդունելությունը, ոստիկանության պետի անունից, իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի ռեֆերենտն ու Տավուշի մարզային վարչության ղեկավար կազմը։ Ընդունելությանը հերթագրված 13 քաղաքացիների հարցադրումները, բողոքները, դիմումներն ու առաջարկները և՛ ոստիկանության իրավասությանը շրջանակում էին, և՝ դրանից դուրս: Քաղաքացիների խնդիրները քննարկվեցին ու պարզաբանվեցին։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց՝ առավել մանրամասն ուսումնասիրել քաղաքացիների խնդիրներն ու հնարավորինս աջակցել դրանց արագ լուծմանը: