ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է ընդունելություն

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է ընդունելություն՝ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջի 2023-2024 ուս․ տարվա պետպատվերի շրջանակներում: Ուսման տևողությունը երկու տարի է: Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում, նրանք նշանակվում են ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոնում: ՆԳՆ կրթահամալիրի քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցում:
Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (անվճար): Սովորողները համարվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափով:
Կարող են դիմել` առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան, 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Արական սեռի դիմորդները պետք է անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով ազատված լինեն պարտադիր զինվորական ծառայությունից:
Մանրամասն տեղեկությունների համար զանգել 010-77-80-33 հեռախոսահամարով կամ այցելել www.edupolice.am կայք:
Դիմումներն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում՝ ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29։


Անձի մասնագիտական-հոգեբանական որակները և հայոց լեզվի իմացությունը գնահատող թեստային փաթեթի ՆՄՈՒՇ