ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. համագործակցությունն ամրապնդվում է

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. համագործակցությունն ամրապնդվում է

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը օգոստոսի 10-ին ընդունեց ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգիին (նստավայրը՝ Վրաստան) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL/) ծրագրի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև ձևավորված աշխատանքային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և հետևողականորեն ամրապնդվում ու ընդլայնվում են` ամուր հիմքեր ստեղծելով գործընկերության հետագա զարգացման համար: Առանձնակի կարևորվեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ցուցաբերվող աջակցությունը ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին:
Տիկին Հեդեր Բերգին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնեց առավել արդյունավետ շարունակել համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ բովանդակային և առարկայական քննարկում՝ ոստիկանության ծառայողների վերապատրաստման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: