Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 30-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնի գլխավորած պատվիրակությունը։
Քննարկվեցին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ժողովրդավրական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի վերջնական զեկույցը, դրանում արտացոլված եզրակացությունները, ինչպես եւ խորհրդատվությունները։
Ներկայացվեցին նաեւ գրասենյակի հետ համագործակցության հնարավոր ուղիները։
Խոսելով ընտրությունների ընթացքում ոստիկանության խնդիրների ու գործառույթների մասին՝ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց ընտրացուցակների վարման եւ իրավախախտումների արձանգրման ուղղությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումները։ Նա նաեւ պատասխանեց հյուրերի կողմից հնչեցրած հարցադրումներին։
Գոհունակություն հայտնելով առկա համագործակցության մակարդակից՝ պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին հայ գործընկերներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն, խորացնել համագործակցությունը։
Հանդիպումն անցավ աշխատանքային մթնոլորտում։