1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

20.11.2017 16:52 Պաշտոնական
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում  (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման լիազոր Չէն Հոպինի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարության հակաահաբեկչական գործունեության վարչության, Արտաքին գործերի նախարարության արտաքին անվտանգության դեպարտամենտի, մի շարք այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում:
Չէն Հոպինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ, իսկ ահաբեկչության ու կիբերհանցավորության դեմ համատեղ պայքարը ժամանակակից աշխարհի գերխնդիրներից է, և այդ ուղղությամբ կարելի է լուրջ արդյունքներ արձանագրել միայն փոխգործակցոթյունը նոր մակարդակի բարձրացնելու դեպքում:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունավետության գրավականներից են տեղեկատվության փոխանակումը, մասնագետների վերապատրաստման գործընթացի ընդլայնումը, տեղեկատվական անվտանգության ապահովումը, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների կազմակերպումը:
Գոհունակություն հայտնելով այս բնագավառներում արդեն իսկ առկա ձեռքբերումների կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ գործընկերության խորացման շնորհիվ արդյունքներն ավելի առարկայական են լինելու:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: