1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ընտրացուցակներում առկա անճշտությունները շտկելու վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգքրի 12-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից դիմումներ չեն ստացվել

05.05.2013 19:45 Ընտրություններ
www.zham.am համացանցային կայքէջում տարածված տեղեկատվության համաձայն՝ 9/02 ընտրական տեղամասի հանձնաժողովի քարտուղար Սոֆյա Ղևոնդյանը հայտարարել է, որ ընտրության ներկայացած առնվազն 3 քաղաքացիներ հայտնաբերել են, որ իրենց բնակարաններում անծանոթ մարդիկ են գրանցված /Չ. Բեգոյան, Վ.Դավթյան և Մ. Էլմասյան/:
Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Չ. Բեգոյանը Չինար Մինասի Բեգոյանն է /ծնված 27.09.1992 թ./, ով 13.09.2012 թ.-ին Երևան քաղաքի Նար-Դոսի 36Ա շենքի բն. 3 հասցեում հաշվառվելու փոխարեն տեխնիկական վրիպման հետևանքով հաշվառվել է Նար-Դոսի 36 շենքի բն. 3 հասցեում: Անճշտությունը շտկվել է:
Ընտրացուցակներում առկա անճշտությունները շտկելու վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգքրի 12-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից դիմումներ չեն ստացվել:
Վաղինակ Ռոբերտի Դավթյանը` /ծնված  29.08.1972 թ./ հանդիսանալով Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 34 բն. 13 հասցեի սեփականատեր 23.08.2011 թ.-ին իրավաչափորեն հաշվառվել է նշված հասցեում: Այնուհետև վաճառելով բնակարանը չի դիմել լիազոր մարմնին ըստ բնակության վայրի հաշվառվելու համար: Վերջինիս հաշվառումից հանելու համար Էրեբունու անձնագրային ծառայություն չի դիմել նաև բնակարանի նոր սեփականատեր Անահիտ Զաքարյանը:
Ինչ վերաբերում է Մառլենա Հակոբի Էլմասյանին, ապա վերջինս Երևան քաղաքի Քաջազնունու փ. տուն 25 հասցեում հաշվառվել է դեռևս 16.08.2001 թ.-ին: Վերջինիս հաշվառումից հանելու համար նշված հասցեի սեփականատիրոջ կողմից Էրեբունու անձնագրային ծառայությունում դիմում չի ստացվել:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որ բնակելի տարածության սեփականատերն իրավունք ունի դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի: