ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընտրողների ցուցակների ճշգրտումը՝ ուշադրության կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընտրողների ցուցակների ճշգրտումը՝ ուշադրության կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 19-ին Երևանի «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ Ոստիկանության աշխատակիցների և IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակը Ոստիկանության կողմից բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին օժանդակելն է: Ոստիկանությունը և IFES-ը համատեղ  իրականացնելու են դռնեդուռ այցեր, որոնք կոչված են լինելու իրազեկելու քաղաքացիներին հաշվառվելու, վերահաշվառվելու կամ հաշվառումից դուրս գալու անհրաժեշտության և կանոնակարգերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԱՎՎ պետ Հովհաննես Քոչարյանը, IFES ներկայացուցիչները, մի շարք ոստիկաններ և հասարակական կազմակերպությունների անդամներ:
Բացման խոսքով հանդես եկավ IFES ներկայացուցիչ Արսեն Մկրտչյանը:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց Արթուր Օսիկյանը:
Ոստիկանության պետի տեղակալը, կարևորելով գործընթացը, նշեց, որ աշխատանքը, որն այժմ արվում է իսկապես ողջունելի է, քանզի հետապնդում է մեկ կարևորագույն նպատակ, այն է` հասարակությանը հուզող գլխավոր հարցերից մեկի`ընտրողների ցուցակների ճշգրտումը:
Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվեց դռնեդուռ այցերի ծրագրի իրականացման շրջանակներում ուսուցանող-կամավորներին ոստիկանների կողմից մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանցման նշանակությունը` հետագայում ավելի լավ արդյունքների ապահովման հարցում:
Քննարկվեցին նաև համատեղ գործողությունների ուղղությունները, միջոցառումների ժամանակացույցն ու կատարվող աշխատանքների ծավալը: