1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 22-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի Վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի/Եվրասիայի/Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանն առանձնակի կարևորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև շարունակվող համագործակցությունը, որն արդեն շոշափելի արդյունքներ է տվել, մասնավորապես, անդրազգային հանցավորության դեմ պայքարում, և հատկապես՝ թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտներում, ինչպես և հասարակական կարգի պահպանման նոր` «Հրեշտակներ» ստորաբաժանման արդյունավետ աշխատանքի և համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործում:
Տիկին Քեմբելին, մասնավորապես, հետաքրքրում էին Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները:
Արամ Զաքարյանը նշեց, որ ներկայումս ոստիկանությունը մտնում է բարեփոխումների նոր փուլ: Մշակվում է ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների նոր ծրագիրը, որը շուտով կհաստատվի:
Ոստիկանության հանդեպ հանրային վերաբերմունքի դրական փոփոխությունն էական ու նկատելի է, առկա է վստահության որոշակի աճ, ինչը վկայում է, որ համակարգի բարեփոխման ռազմավարությունը ճիշտ ուղու վրա է:
Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, որտեղ ներկայացվեցին թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի, կիբերհանցագործությունների ոլորտներում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես և քննարկվեցին հետագա փոխհամագործակցությանն առնչվող հարցեր: