ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՎՈՒՄ Է

06.01.2016 16:04 Անհետ կորած
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՎՈՒՄ Է

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1952 թ. ծնված Արեգ Սարգսյանը, ով 2015 թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 6-ի սահմաններում, դուրս է եկել «Նարեկ» ծերանոցից և չի վերադարձել:
Ա. Սարգսյանի արտաքին նկարագիրն է` հասակը մոտ 170 սմ, նիհարավուն կազմվածքով: Կրում է ակնոց, ձախ ոտքից կաղում է:
Հագին եղել են սև տաբատ, կոստյում, կոշիկներ և մոխրագույն վերնազգեստ:
Արեգ Սարգսյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` /010/ 59-06-14, /0222/ 2-22-02, 2-11-07 և 1-02:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: