Հետախուզման մեջ գտնվող Իրանի քաղաքացուն հայտնաբերեցին Մեղրիի սահմանային անցակետում
25.12.2015 11:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 13-ին, Մեղրիի սահմանային անցակետից Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1991 թ. ծնված Նիկջուի Շ.-ն, ով օգոստոսի 14-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: