«Օպել-Վեկտրա»-ն գլորվել է ձորը. կա 3 զոհ
10.03.2016 10:00
ՃՏ պատահարներ
Մարտի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարեն Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով Կ. Կարապետյանը և ուղևորներ՝ 1981 թ. ծնված Վահան Ղուկասյանը և 1986 թ. ծնված Ռուսլան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ 1988 թ. ծնված Ռոման Հարությունյանը և 1984 թ. ծնված Արկադի Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: