Գողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Ազատության պողոտայում
02.05.2016 14:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Լևոն Խ.-ն, ով ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: