Խուզարկությամբ նռնակ, պայթուցիչ և 24 փամփուշտ է հայտնաբերվել
15.02.2016 12:47
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 1951 թ. ծնված Ռուբիկ Պ.-ի տան խուզարկությամբ՝ առաջին հարկում գտնվող ավտոտնակից, հայտնաբերել են 1 նռնակ, նռնակի պայթուցիչ, իսկ նկուղից` ինքնաձիգի տարբեր տ/չ 24 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: