19-ամյա աղջիկը հայտնվեց ոստիկանությունում
10.12.2015 17:42
Գողություն
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել 1997 թ. ծնված Հերմինե Մ.-ի բջջային հեռախոսը գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացրել 1996 թ. ծնված Լաուրա Մ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: