Գյումրիում խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
24.03.2016 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի Արագած 7-րդ թաղամասի 4/Բ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Աշոտ Ս.-ն, ով մարտի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: