1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.12.2015 16:30 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 63-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայում` երկու ավտոմեքենաների արանքում մնալու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, 5-ամյա տղայի և նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 29-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 122 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 28-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և 20 մ հեռավորությամբ ընկել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: