ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

24-ամյա աղջիկը կատարել է մի շարք գողություններ

13.02.2016 11:26 Գողություն

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Տ. Մեծի պողոտայի թիվ 17 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Լուսինե Մ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2015 թ. դեկտեմբերից մինչև ս/թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում տարբեր բուհերից կատարել է մի շարք գողություններ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: