ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության փորձ կատարողին հայտնաբերեցին

22.01.2016 12:06 Գողություն

Հունվարի 15-ին հաղորդվել էր թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1985 թ. ծնված Կարինե Թ.-ի պայուսակից գողության փորձ կատարելու մասին:
Հունվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, ով նույն օրը, ժամը 17.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: