Հայտնաբերեցին Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկում
22.10.2015 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 11.40-ին, Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Կարեն Ա.-ին, ով մարտի 4-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /Խարդախությունը/ 1-ին մասի և 179 հոդվածի /Յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: