Ծեծկռտուքի մասնակիցներին հայտնաբերեցին
Փետրվարի 16-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նալբանդյան փողոցում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խմբին էր մոտեցել 1986 թ. ծնված Քաջիկ Ա.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Ժամը 00.30-ին Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից, Քաջիկ Ա.-ին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Գոռ Հ.-ն, 1987 թ. ծնված Էդգար Ե.-ն, 1996 թ. ծնված Սևակ Գ.-ն, 1997 թ. ծնված Գևորգ Ղ.-ն, 1994 թ. ծնված Յուրա Մ.-ն, 1989 թ. ծնված Միշա Մ.-ն և 1995 թ. ծնված Սպարտակ Ս.-ն:
Քաջիկ Ա.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: