ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող՝ Բագրատաշենի սահմանային անցակետում
14.03.2016 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 12-ին, ժամը 21.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Յաշա Ն.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 30-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի /առանց հափշտակելու նպատակի տրանսպորտային միջոցը վարելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: