ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Փշատավանում

Հունվարի 19-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Փշատավան գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Դավիթ Մ.-ն դանակով հարվածել է նույն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Մանուկ Մ.-ի աջ ոտքին` պատճառելով վնասվածքներ:
Մանուկ Մ.-ն և Դավիթ Մ.-ն ներկայացել են բաժին և տվել բացատրություններ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: