Մարմնական վնասվածքներ պատճառողը հայտնաբերվեց և ձերբակալվեց
Ապրիլի 1-ին, ժամը 06.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Արայիկ Գ.-ն և «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած թափանցող վերք, հեմոպնեմոթորաքս» ախտորոշմամբ` 1987 թ. ծնված Գևորգ Ե.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող, չգործող բուքմեյքերական գրասենյակի դիմաց անծանոթ անձինք անհիմն վիճաբանել են Արայիկ Գ.-ի և Գևորգ Ե.-ի հետ, որի ընթացքում նրանցից մեկը ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել նրանց` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել էր պարզել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակի դիմաց Արայիկ Գ.-ի և Գևորգ Ե.-ի հետ վիճաբանել և մարմնական վնասվածքներ է պատճառել 1984 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Վիլսոն Մ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 7-ին, ժամը 11.30-ին, ինքնակամ բաժին են ներկայացել Վիլսոն Մ.-ն և 1986 թ. ծնված Ներսես Գ.-ն և հայտնել, որ ապրիլի 1-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Վիլսոն Մ.-ի կողմից շահագործվող «ՎԱԶ 21140» մակնիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ վթարվելու կապակցությամբ Չարենցի փողոցի բուքմեյքերային գրասենյակի դիմաց Վիլսոն Մ.-ն վիճաբանել է Արայիկ Գ.-ի և Գևորգ Ե.-ի հետ, որի ընթացքում Ներսես Գ.-ն բանալիների վրա կախված սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արայիկ Գ.-ին և Գևորգ Ե.-ին` պատճառելով վնասվածքներ:
Ներսես Գ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: