ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորուհու դրամապանակի գողը հայտնաբերվեց

17.05.2017 11:17 Գողություն

Մայիսի 16-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ գտնվող կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է կանանցի դրամապանակ, որի մեջ եղել է սուպերմարկետի բոնուս քարտ և 23.540 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Թ.-ն գողությունը կատարել է նույն օրը, ժամը 17-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ՝ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում, 1981 թ. ծնված Սիրանուշ Մ.-ի պայուսակից:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: